Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 19-21-ն սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։