Հայաստանը մասնակցել է Կենտրոնական բանկերի եվրասիական խորհրդի 55-րդ նիստին

Հայաստանը մասնակցել է Կենտրոնական բանկերի եվրասիական խորհրդի 55-րդ նիստին

ԿԲ Խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը Ալմաթիում մասնակցել է Կենտրոնական (ազգային) բանկերի եվրասիական խորհրդի 55-րդ նիստին։ Նիստին մասնակցել են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։

 

Նիստի ընթացքում քննարկվել են ֆինանսական կայունության, վճարային հաշվեկշիռների, միջազգային պահուստների, թվային ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման և անդամ երկրների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

 

Անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանը, ֆինանսական ներառականության խթանմանը և կենտրոնական բանկերի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Leave a comment