Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց կա, նոր հանդիպում է նախապատրաստվում. Քուշներ

https://arm.sputniknews.ru/20261116/ukrainakan-kargavvorman-harcum-arajyntaci-ka-nvor-handipum-e-nakhapatrastvum-qushner-109417719.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109281809_125:0:2856:2048_1920x0_80_0_0_118796fb1fca4c5d83f14e33c2759b85.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ջարեդ քուշներ, ամն, սթիվեն ուիտկոֆ, ռուսաստան, ուկրաինա

ջարեդ քուշներ, ամն, սթիվեն ուիտկոֆ, ռուսաստան, ուկրաինա

Բաժանորդագրվել

Քուշներն ընդգծել է, որ ցանկացած վերջնական խաղաղ պայմանավորվածություն պետք է համաձայնեցվի անմիջապես Մոսկվայի և Կիևի հետ:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ այսօր ինքն ու Սթիվ Ուիտկոֆը բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ: Կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և խաղաղ գործընթացի հետագա քայլերը:

«Այսօր առավոտյան Ուիտկոֆը և ես զրուցեցինք Յուրի Ուշակովի հետ, որպեսզի քննարկենք այն առաջընթացը, որին մենք հասել ենք և խաղաղ գործընթացի հաջորդ քայլերը», – գրելէՔուշները X սոցիալական ցանցում:

Նրա խոսքով, չնայած կողմերի միջև շարունակվող տարաձայնություններին, ոչ հրապարակային բանակցությունների ընթացքում ի հայտ են գալիս կառուցողական առաջարկներ, որոնք կարող են նպաստել խաղաղ գործընթացի առաջմղմանը:

«Թեև հանրային քննարկումների զգալի մասը կենտրոնացած է կողմերի միջև առկա տարաձայնությունների վրա,մենք շարունակումենքդրական և կառուցողականգաղափարներ տեսնել հանրության տեսադաշտից դուրս ընթացող լուրջ քննարկումների ընթացքում», – նշել է նա:

Միևնույն ժամանակ, Քուշներն ընդգծել է, որ ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է համաձայնեցվի անմիջապես Մոսկվայի և Կիևի հետ:

Ամերիկյան բանագնացը նաև հայտնել է ուկրաինական կարգավորման շուրջ հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգի նախապատրաստման մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ բանակցությունների կազմակերպման աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ բուն հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս:

Leave a comment