«Ընտանեկան բռնության դեպքերով պատժի խստացումն արդարացված է» թեմայի շուրջ՝ ներկայացնելով իրենց փաստարկներն ու հակափաստարկները։ Բանավեճի մասնակիցներին գնահատել է մասնագիտական ժյուրին։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, տիկին Աննա Հակոբյանը և այլ հյուրեր։
Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել նախարար Սրբուհի Գալյանը: Ողջունելով մասնակիցներին և կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը հանրային նշանակություն ունեցող հարցերի քննարկումներում՝ նախարարը նշել է , որ Արդարադատության նախարարությունը երիտասարդների ներգրավմամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում և «Բանավիճում են երիտասարդները» այդ ծրագրերից մեկն է։
Եզրափակչում՝ թեմայի շուրջ, բանավիճել են Ռուս-Հայկական և Երևանի պետական համալսարանները:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը «Լավագույն բանախոս» անվանակարգում պարգևատրել է Ռուս-Հայկական համալսարանի թիմի ներկայացուցչին։
Մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքներով՝ հաղթող է ճանաչվել ԵՊՀ թիմը։
Միջոցառման փակման խոսքով հանդես է եկել տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ բռնության դեմ պայքարը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնելու փաստարկված խոսքի, քննադատական մտածողության և հանրային քննարկումներում ներգրավվելու հմտությունները՝ խթանելով հասարակական նշանակություն ունեցող հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունը։
ՀՀ արդարադատության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: