«Իշխանություններն այդ մարդկանց ազատ են արձակելու, երբ իրենց հարմար լինի, երբ այդ մարդիկ արդեն ազատության մեջ էլ իրենց չխանգարեն։ Դրա համար ավելի լավ է ուժերը կենտրոնացնել իշխանության փոփոխության վրա»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց լրագրող Բորիս Մուրազին՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ղեկավարների ձերբակալություններին։
Հարցին՝ մենք նոր սահմանադրություն կունենա՞նք` ի պատասխան Բորիս Մուրազին ասաց․ «Պետք է ձևակերպումներում կոնկրետ լինենք․ նոր սահմանադրություն ունենալու հավանականություն չունենք, մենք ունենք Ալիևի սահմանադրություն ունենալու հավանականություն։ Իշխանությունը տարբեր գործիքներ կարող է գործադրել։ Հուսամ՝ ընդդիմության շարքերում չկան այդ վեց հոգին, որոնք կանցնենք իշխանության կողմը, բայց եթե բանը հասավ ընտրատեղամասերին, հիշում եք՝ ուժային գործողություններով ինչպես գողացան մարդկանց մանդատները, եթե հարցը հասավ ընտրության, կարելի է գրեթե վստահ լինել, որ իշխանությունը Ալիևի սահմանադրությունը կանցկացնի։ Եթե բանը հասնի ընտրության, ապա այդ իրավիճակի համար պատասխանատու են նաև ընդդիմադիր ուժերը։ Օրինական ճանապարհով հարցը չի հասնելու հանրաքվեի»։
Բորիս Մուրազիի ճեպազրույցն ամբողջությամբ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: