Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թաիլանդի Պհուկետ նահանգի Պատոնգ զբոսաշրջային շրջանում գտնվող մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ։
Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են կղզային նահանգի ոստիկանությունից։
«Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 16-ի վաղ առավոտյան վեցհարկանի առևտրային շենքում, որտեղ գտնվել է մոտոցիկլետների վարձույթի կետը։ Կրակն արագորեն տարածվել է հարակից շինությունների վրա։ Միջադեպի հետևանքով զոհվել է 11 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Դեպքի վայրում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունները։
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ ողբերգության պատճառները պարզելու համար։