ԱՄՆ-ն կհայտարարի արհեստական բանականության ոլորտի ընկերություններին աջակցելու ծրագրի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է գործարկել արհեստական բանականության ոլորտում «ազգային առաջատարների» (National Champions) ծրագիրը։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ), դրա պաշտոնական մեկնարկի մասին հայտարարությունը սպասվում է մեկ շաբաթվա ընթացքում։ Պատվավոր կարգավիճակ կստանան ավելի քան 20 ամերիկյան ընկերություններ։

Ընտրված ընկերությունների թվում կլինեն, մասնավորապես, Amazon-ը, Microsoft-ը, OpenAI-ն, Anthropic-ը և Nvidia-ն։

Պարբերականն ընդգծում է, որ նոր նախաձեռնության մասին հայտարարությունը վկայում է, որ ԱՄՆ վարչակազմը «առաջ է մղում իր տեխնոլոգիական ռազմավարությունը»։ Դա տեղի է ունենում Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգի շուրջ սկանդալի հետևանքով առաջացած անկայունության ֆոնին։

Ծրագրի միջոցով Վաշինգտոնը հույս ունի այլ երկրների և օտարերկրյա ընկերությունների խրախուսել ընտրել ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները՝ Չինաստանի մրցակից լուծումների փոխարեն։

«Ազգային առաջատարի» կարգավիճակը ընկերություններին կապահովի չիպերի արտահանման լիցենզիաների ստացման արագացված ընթացակարգ, արտերկրում՝ կառավարության աջակցություն, ինչպես նաև պետական ներդրումներ ներգրավելու հնարավորություն։

Սպասվում է, որ ծրագրի մեկնարկի մասին կհայտարարի ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment