Ուրբաթ օրը ԱՄՆ օդային երթևեկության կառավարման համակարգում տեղի ունեցած տեխնիկական խափանումը հանգեցրել է վերջին 35 տարվա ընթացքում չեղարկված չվերթերի ամենամեծ թվին․ հայտնել է Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Flighty ճամփորդական հավելվածի տվյալներին։
Կապի լուրջ խափանման պատճառով, որն ազդել է օդային երթևեկության կառավարման ծառայությունների վրա, ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ուրբաթ օրը հայտարարել է ինքնաթիռների թռիչքների համազգային դադարեցման մասին։ Ըստ Bloomberg-ի՝ խափանումն ազդել է ԱՄՆ բոլոր ավիաընկերությունների վրա, իսկ չվացուցակներում խնդիրները պահպանվել են մի քանի օր։
Գործակալության տվյալներով, որոնք հիմնված են Flighty-ի և Cirium վերլուծական ընկերության տեղեկատվության վրա, կիրակի օրվա դրությամբ ուրբաթ օրվանից ի վեր չեղարկված չվերթերի ընդհանուր թիվը գերազանցել է 17 000-ը։ Այս ցուցանիշը գերազանցում է 2022 թվականի ձմեռային տոների ընթացքում «Southwest Airlines»-ի ներքին ՏՏ համակարգերի խափանման պատճառով չեղարկված 16 900 չվերթերի թիվը։
Bloomberg-ը նշել է, որ կիրակի օրը չեղարկումների թիվը սկսել է նվազել։ Ըստ FlightAware հետևող ծառայության տվյալների՝ երկուշաբթի օրը՝ Երեւանի ժամանակով 08:15-ի դրությամբ, ավիաընկերությունները կիրակի օրվա համար չեղարկել էին ավելի քան 2220 չվերթ, իսկ ավելի քան 10 100 չվերթ հետաձգվել էր, մինչ ընկերությունները փորձել են վերականգնել թռիչքների ժամանակացույցը։
«American Airlines»-ը գրանցել է չեղարկումների ամենամեծ թիվը ուրբաթ օրվանից ի վեր՝ ավելի քան 5300 չվերթ։ Ըստ Cirium-ի տվյալների՝ ամերիկյան ավիաընկերությունների շարքում «JetBlue Airways»-ն ունեցել է չեղարկումների ամենաբարձր տոկոսը՝ ընդհանուր նախատեսված չվերթերի համեմատ։
Ըստ ԱՄՆ ավիացիոն կարգավորող մարմնի ծանուցումների՝ նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 00:53-ին, ուժի մեջ է մտել թռիչքների արգելք, որը տևել է չորս ժամ 26 րոպե։ Գործակալությունը ծանուցում է հրապարակել սահմանափակումները վերացնելու մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 14-ին, Երևանի ժամանակով 05:19-ին։