Իրաքի իշխանությունները, հետևելով Հորդանանի օրինակին, արգելափակել են երկրում հասանելիությունը «Telegram» հավելվածին։
Իրաքի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատճառը Telegram-ի կողմից Իրաքի օրենսդրական պահանջները շրջանցելը և հավելվածից անցանկալի բովանդակությունը չհեռացնելն է։
«Telegram»-ին 30 օր ժամանակ է տրվել՝ խախտումը վերացնելու համար։
Հորդանանը Telegram-ի արգելափակումը հիմնավորել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգով։
Ըստ պարզաբանման՝ հավելվածը նպաստում է ծայրահեղականության քարոզչությանը, կիբերհանցագործությունների կատարմանը, ինչը սպառնալիք է ազգային անվտանգության համար։