2020թ–ին Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագիրը վերջին անգամ է երկարաձգվում

https://arm.sputniknews.ru/20261116/2020tin-arcakhic-brni-teghahanvatsneri-bnakapahvovman-tsragiry-verjin-angam-e-erkaradzgvum-109398092.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0c/01/25580410_88:0:1512:1068_1920x0_80_0_0_06fabef8a62d2be4a62de626988ccee2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բնակարան, արցախ, բռնի տեղահանված, հհ կառավարություն, ծրագիր, արցախյան պատերազմ, հայ գերիներ, անհետ կորածներ

բնակարան, արցախ, բռնի տեղահանված, հհ կառավարություն, ծրագիր, արցախյան պատերազմ, հայ գերիներ, անհետ կորածներ

Բաժանորդագրվել

Պետությունը սուբսիդավորում է բանկից կամ վարկային կազմակերպությունից ստացված հիփոթեքային վարկը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ 2020 թվականին Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 6 ամսով։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը՝ շեշտելով, որ երկարաձգումն արվում է վերջին անգամ։

«2027թ. հուլիսի 1-ից հետո հավաստագրերն իրացնելու հնարավորություն այլևս չի լինելու»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Կլիներ նույնը` առանց 5000 զոհի» արտահայտությունն ապացուցվեց փաստաթղթերով. Հովհաննիսյան

Նշենք, որ սա Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար գործարկված բնակապահովման առաջին ծրագիրն է։ Դրա շրջանակում Արցախի առանձին շրջաններից (օրինակ` Քաշաթաղի, Հադրութի շրջանի մի մասը և այլն) տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։

Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝

Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,
ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,
ՀՀ առանձին գյուղական բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով,
Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 13% տոկոսագումարի գծով։

Հիշեցնենք` 2020թ–ի սեպտեմբերի 27–ին ադրբեջանը ռազմական լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Պատերազմի ընթացքում մենք կորցրինք Մարտակերտի Թալիշ և Մատաղիս գյուղերը, որոնք 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ նույնպես ենթարկվել էին կատաղի հարձակման, սակայն անառիկ էին մնացել։ Ադրբեջանը գրավեց նաև Հադրութի շրջանը, Կովսականը (Զանգելան), Սանասարը (Կուբաթլու), Շուշին (վերջինիս՝ կռվի հետևանքով ընկնելը, թերևս մինչ օրս կասկածի տեղիք է տալիս)։

Արդեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքով Հայաստանը կորցրեց Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջանների որոշ հատվածներ, Շահումյան և Քաշաթաղ շրջանները՝ ամբողջությամբ (բացառություն դարձան այն գյուղերը, որոնք Լաչինի 5-կմանոց միջանցքի վրա են տեղակայված)։

Leave a comment