WTA. Միրա Անդրեևան` երկրորդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչների թարմացված դիրքերը

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է թարմացված դասակարգման աղյուսակը:

Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան նահանջել է մեկ աստիճան ու զբաղեցնում է 84-րդ տեղը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է երկու տեղով և 151-րդն է:

WTA-ի վարկանիշային ցուցակի անփոփոխ առաջատարը Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան: Տարվա Ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած ռուս Միրա Անդրեևան շրջանցել է բելառուս Արինա Սաբալենկային ու բարձրացել երկրորդ տեղ:

Լավագույն տասնյակում են նաև Կորի Գաուֆը (ԱՄՆ), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա), Լինդա Նոսկովան (Չեխիա), Կարոլինա Մուխովան (Չեխիա), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան) և Մարտա Կոստյուկը (Ուկրաինա):

Դավիթ Եղիազարյան

Leave a comment