Քիչ առաջ ցանցի առանձին հատվածներում նկատվել են տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված դժվարություններ. այս մասին հաղորդագրություն է տարածել Viva ընկերությունը։
«Անմիջապես գործարկվել են պահուստային հզորությունները, և ծառայությունների բնականոն աշխատանքը վերականգնվել է։Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։