Լիտվան, հետևելով Էստոնիայի օրինակին, քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու ծրագրերը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«Լիտվան նույնպես կարող է նմանատիպ միջոցներ ձեռնարկել, սակայն մենք պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները, առաջին հերթին՝ այն փաստը, որ մենք հանդես ենք գալիս որպես տարանցիկ երկիր դեպի Կալինինգրադ»,- նշել է քաղաքական գործիչը։
Գարնանը Լիտվայի վարչակազմի պաշտոնյա Կեստուտիս Բուդրիսը առաջ էր քաշել ՆԱՏՕ-ի կողմից Կալինինգրադի վրա հարձակում իրականացնելու գաղափարը։ Ըստ նրա՝ այս առաջարկը պայմանավորված է եղել Մերձբալթյան երկրների հաստատակամ վճռականությունը ցուցադրելու անհրաժեշտությամբ։
Նա նաև նշել է, որ խնդիրը ոչ թե «Սուվալկիի միջանցքն» է, այլ «Կալինինգրադում առկա կարողությունները»։
Նոյեմբերի 15-ին Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել էր, որ դեկտեմբերի 1-ից Էստոնիայի և Ռուսաստանի միջև բոլոր սահմանային անցակետերը կփակվեն։ Վարչապետը նշել էր, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կանխվել է հրկիզման փորձ «Threod Systems» պաշտպանական ընկերության օբյեկտներում, որն արտադրում է անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հետախուզական և դիտարկման համակարգեր։