Ձերբակալել են Բաքվում բանտարկված Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

Ադրբեջանում ձերբակալել են Դաշնակցական, Բաքվում շինծու գործերով բանտարկված Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին։

Արցախի ԱԺ նախկին նախագահի փաստաբանին մեղադրում են խարդախության և շորթման մեջ։

Ամիրովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 3 ամիս ժամկետով։

Leave a comment