https://arm.sputniknews.ru/20261116/atrtshanak-akanaket-akan-nrnak-kvotajqi-marzum-aporini-zenqzinamterq-en-handznel-109394900.html
Ատրճանակ, ականակետ, ական, նռնակ. Կոտայքի մարզում ապօրինի զենք–զինամթերք են հանձնել
Ատրճանակ, ականակետ, ական, նռնակ. Կոտայքի մարզում ապօրինի զենք–զինամթերք են հանձնել
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը շարունակելու է ապօրինի զենք–զինամթերքի հայտնաբերման միջոցառումները։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T16:12+0400
2026-11-16T16:12+0400
2026-11-16T16:12+0400
հայաստան
զենք
զինամթերք
ներքին գործերի նախարարություն (նգն)
կոտայքի մարզ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109394193_0:67:1280:787_1920x0_80_0_0_aed1ba1ba3030d2fe14bf357889f49f8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Քաղաքացին զենք–զինամթերք է թողել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք մտնող ճանապարհի հարակից այգում և այդ մասին տեղեկացրել իրավապահներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։«Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «ՌՊԳ» տեսակի ականանետ, 30 ական, 5 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տրոտիլ, տարբեր տեսակի և տրամաչափի 3034 փամփուշտ, պահեստատուփեր»,– ասված է հաղորդագրությունում։Մեկ այլ քաղաքացի էլ զենք-զինամթերք է թողել Չարենցավան քաղաքի հին գերեզմանատուն տանող ճանապարհին գտնվող կիսաքանդ շինությունում։Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 45 փամփուշտ։ՆԳՆ ոստիկանությունն ընդգծել է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումներն ու կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակվելու են:
կոտայքի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109394193_72:0:1209:853_1920x0_80_0_0_646d05d58844059dde1793df3e3839bf.jpg.webp
հայաստան, զենք, զինամթերք, ներքին գործերի նախարարություն (նգն), կոտայքի մարզ
հայաստան, զենք, զինամթերք, ներքին գործերի նախարարություն (նգն), կոտայքի մարզ
Ոստիկանությունը շարունակելու է ապօրինի զենք–զինամթերքի հայտնաբերման միջոցառումները։
«Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «ՌՊԳ» տեսակի ականանետ, 30 ական, 5 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տրոտիլ, տարբեր տեսակի և տրամաչափի 3034 փամփուշտ, պահեստատուփեր»,– ասված է հաղորդագրությունում։
Մեկ այլ քաղաքացի էլ զենք-զինամթերք է թողել Չարենցավան քաղաքի հին գերեզմանատուն տանող ճանապարհին գտնվող կիսաքանդ շինությունում։
Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 45 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունն ընդգծել է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումներն ու կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակվելու են: