Առաջարկվում է վավերացնել վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը. ինչ է այն ենթադրում

Առաջարկվում է վավերացնել վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը. ինչ է այն ենթադրում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Խարտիան ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 1-ից։ Հայաստանի Հանրապետությունը խարտիան ստորագրել է 2001 թվականի հոկտեմբերի 18-ին, իսկ Ազգային ժողովն այն վավերացրել է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ստանձնելով պարտավորություններ խարտիայի մի շարք հոդվածների ու կետերի շրջանակում։ Խարտիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից։ ՀՀ-ն ունեցել է վերապահում՝ խարտիայի 11-րդ հոդվածի հետ կապված, որը վերաբերում է առողջության պաշտպանության իրավունքին։ Այս նախագծով հավանություն է տրվում 11-րդ հոդվածի վավերացմանը։

«Սա կարևոր արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ելնելով նաև փաստացի քաղաքացիների առողջության իրավունքի պաշտպանության սկզբունքից, վավերացնում է նաև 11-րդ հոդվածը՝ շարունակելով այս ուղղությամբ գործուն միջոցներ իրականացնել՝ ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններով»,- ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Leave a comment