Ավինյան․ Երեխաները պետք է հաճախեն իրենց բնակավայրին մոտ գտնվող դպրոցներ (PAN.am)

Երեխաները պետք է հաճախեն իրենց բնակավայրին մոտ գտնվող դպրոցներ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ անդրադառնալով մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցման հնարավորություններին։

Նրա խոսքով՝ երեխայի դպրոցը պետք է որոշվի ընտանիքի բնակության վայրով, ոչ թե հակառակը, հայտնում է Auroranews.am-ը:

«Երեխաները պետք է հաճախեն իրենց բնակավայրին մոտ գտնվող դպրոցները՝ որպեսզի կարողանան ոտքով ինքնուրույն հաճախել, միևնույն ժամանակ նվազեցնելով քաղաքի մի ծայրից մյուսը ամենօրյա տեղաշարժերը»,-ասել է քաղաքապետը:

Ավինյանը նաև նշել է, որ բազմաթիվ երկրներում բնակարանների գները պայմանավորված են տվյալ տարածքում գործող դպրոցներով, և Երևանում ևս այս համակարգը պետք է ստանդարտացվի ու կարգավորվի։

Ավինյանը նաև ժխտել է, որ նոր շենքերն ու շինթույտվություններն ազդում են երթևեկության վրա։

«Շենքերը չեն, որ բերում են շարժունակության և նոր շենքերը չեն, որ բերում են նոր մարդկանց։ Նոր մարդիկ մեծամասամբ տեղափոխվում են պատերազմի պատճառով, որը տեղի է ունենում հյուսիսում, և ԼՂ-ից տեղահանված հազարավոր ընտանիքներ, որոնք այսօր ապրում են Երևանում»,-հայտարարել է Ավինյանը:

Ավինյանին քննադատողների թվում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ «մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն»: ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը կիսվել էր նրա տեսանյութով:

Leave a comment