Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը ներկայացրեց Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման և այգու կառուցման երկրորդ փուլի աշխատանքների ընթացքը։

Մարատ Սևոյանն ասաց, որ տարածքում իրականացվել են լայնածավալ շինարարական, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։

«Ավարտվել են ամֆիթատրոնի և բեմի բետոնային աշխատանքները, բեմի սալիկապատման և սվաղման աշխատանքները։ Ամֆիթատրոնի 11 նստատեղերից աստիճանների 6-ի մասով սալիկապատման աշխատանքները ավարտվել են, իսկ 5-ի մասով ընթացքի մեջ են: Ավարտվել են ֆուտբոլի դաշտի կառուցման, սանհանգույցների ներքին հարդարման աշխատանքները: Իրականացվել են 460 գծամետր հենապատի կառուցման աշխատանքները, իրականացվել են հողային աշխատանքների 85%-ը, տնկվել է 2600 ծառ, 8500 քառակուսի մետր տարածք ծածկվել է տոմետով»,- ասաց Սևոյանը։

Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ այգում ավարտվել են ամֆիթատրոնի և բեմի բետոնային աշխատանքները, ինչպես նաև բեմի սալիկապատումն ու սվաղումը։ Ամֆիթատրոնի 11 աստիճաններից 6-ի սալիկապատումն ավարտվել է, իսկ մնացած 5-ի աշխատանքները շարունակվում են։

Սևոյանը հայտնեց, որ ավարտվել են նաև ֆուտբոլի դաշտի կառուցման և սանհանգույցների ներքին հարդարման աշխատանքները։ Կառուցվել է 460 գծամետր հենապատ, իրականացվել է հողային աշխատանքների 85 տոկոսը։
Նա նշեց, որ տարածքում արդեն տնկվել է 2600 ծառ, իսկ 8500 քառակուսի մետր տարածք ծածկվել է տոմետով։
Մարատ Սևոյանն անդրադարձավ նաև այգու ինժեներական ենթակառուցվածքներին։ Նա ասաց, որ անցկացվել են ոռոգման, հեղեղատար, կոյուղատար և ջրամատակարարման համակարգեր, փորվել է խորքային հոր և տեղադրվել են ջրային պոմպեր։
Վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրեց, որ կառուցվել են նաև ավտոկայանատեղի և 13 կասկադային աստիճանավանդակներ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին անդրադարձավ ծրագրի նշանակությանը՝ այն բացառիկ համարելով մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման տեսանկյունից։

«Իրականում սա էլ այդպես բացառիկ նախագիծ է Երևան քաղաքի կանաչ տարածքներում իրականացվող աշխատանքների առումով, որովհետև այդպես հիմա նայում ես այս կադրերը ու հասկանում ես, որ այսքան կռիվն անիմաստ չես տվել այն կառուցապատված քոլիկների դեմ և տարատեսակ դիմադրությունների ու քննադատությունների դեմ»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը նշեց, որ իրականացվող աշխատանքների արդյունքը ցույց է տալիս, թե ինչ նշանակություն է ունեցել տարածքում նախկին կառուցապատումների և տարբեր դիմադրությունների դեմ պայքարը։

Ավինյանը շնորհակալություն հայտնեց նաև մասնավոր ներդրողին՝ ծրագրի ֆինանսավորումն ապահովելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment