Չինաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի ուսերին է դրված խաղաղությանը նպաստելու պատասխանատվությունը․ Չինաստանի ԱԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն ընդհանուր պատասխանատվություն են կրում գլոբալ մարտահրավերներին արձագանքելու, աշխարհում խաղաղության և կայունության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Ներկա պայմաններում այս երեք երկրների ուսերին է դրված գլոբալ մարտահրավերներին համատեղ դիմակայելու և խաղաղությանն ու կայունությանը նպաստելու կարևոր պատասխանատվությունը»,- ասել է դիվանագետը ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով այս շաբաթ Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Մաո Նինը հիշեցրել է, որ Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն ՄԱԿ-ի հիմնադիր երկրներ են և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամներ։

«Երեք պետությունները կողք կողքի հաղթանակ են տարել համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում»,- հավելել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Leave a comment