«Հայաստանում քաղաքական հետապնդումների լրջագույն խնդիր կա, որը հնարավոր չէ թաքցնել քրեական գործերի հետևում»․ Մետաքսե Հակոբյան

«ՀՀ-ն օկուպացրած իշխանություններն ի սկզբանե չեն հանդուրժում այլակարծությունը, ինչն էլ քաղաքական հետապնդումների հիմքն է։ Ընդդիմախոսությունը դիտարկում են որպես սպառնալիք։ Իսկ քաղաքական անհամաձայնությունը՝ որպես պատժի ենթակա արարք։ Մեր երկրում իրավապահ համակարգը դադարել է լինել օրենքի պաշտպանության երաշխավոր և վաղուց վերածվել է քաղաքական նպատակների սպասարկման գործիքի»,- այսօր «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների լրջագույն խնդիր կա։ Եվ այդ խնդիրը հնարավոր չէ թաքցնել քրեական գործերի, դատական նիստերի կամ իրավական ձևակերպումների հետևում։

Մանրամասները՝ տեսանյութում

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ վերջին տարիներին քաղբանտարկյալների մահերը չեն կարող պարզապես դառնալ լրատվական անցողիկ թեմաներ, դրանք պահանջում են լիարժեք, անկախ ու թափանցիկ քննություն։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment