https://arm.sputniknews.ru/20261116/katvoghikvosi-gvortsvov-inqnabacark-hajtnats-datavvori-veraberjal-vorvoshumy-khraparakvi-3-shabatic-109384832.html
Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 3 շաբաթից
Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 3 շաբաթից
Sputnik Արմենիա
Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել հոկտեմբերի 30-ին։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T14:49+0400
2026-11-16T14:49+0400
2026-11-16T14:49+0400
հայաստան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/07/105526236_0:66:1281:786_1920x0_80_0_0_0983e53ba7d9b461bbd26a0d36a6fed0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը կհրապարակվի 3 շաբաթից։Նշենք, որ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստը տեղի ունեցավ օգոստոսի 7-ին։ Այդ օրը դատական նիստը դռնփակ սկսվեց, քանի որ Հակոբ Մանուկյանը հայտարարեց` ինչ–որ հարց ունի քննարկելու կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանի հետ, դրանից հետո հայտնի դարձավ, որ դատավորն ինքնաբացարկ է ներկայացրել։ Նա իր այդ քայլը պատճառաբանել էր, որ նախկինում փաստաբան է եղել, իսկ արտոնագիրը հենց Զոհրաբյանն է տվել, երբ փաստաբանների պալատի նախագահն է եղել։ Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել հոկտեմբերի 30-ին։Վարույթը կապված է հենց կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնելու հետ։Հիշեցնենք` երբ Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց, գործը վերաբաշխվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։Օգոստոսի 28-ին Ռուշանյանը որոշեց գործն ուղարկել Երևանի քրեական դատարան՝ պատճառաբանելով, որ կաթողիկոսին առաջադրված մեղադրանքում հստակեցված չէ, թե որտեղ է ընդունվել Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը։ Մինչդեռ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների մեղադրանքում որպես դեպքի վայր նշված է Էջմիածինը։Երևանում գործը մակագրվեց դատավոր Վահագն Մելիքյանին, որն ընդդատության հարցը պարզելու համար դիմեց վճռաբեկ դատարան։Վճռաբեկ դատարանը որոշեց, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին՝ քննադատելով այն Երևան ուղարկելու որոշումը։ Ի վերջո, քրեական գործը կրկին վերադարձվեց դատավոր Սերժ Ռուշանյանի վարույթ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/07/105526236_72:0:1208:852_1920x0_80_0_0_dd23ef98846ff0707c8fcbee54ee68d2.jpg.webp
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել հոկտեմբերի 30-ին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը կհրապարակվի 3 շաբաթից։
Վարույթը կապված է հենց կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնելու հետ։
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շուրջ 2 ժամ քննեց Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և կողմերին լսելուց հետո անցավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին։