Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի առաջին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով, սակայն բանակցությունների անցկացման վայրը կորոշվի ավելի ուշ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այդ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա շատ շուտով։ Թե երբ և որտեղ այն կկայանա, այդ մասին ավելի ուշ կտեղեկացնենք։ Այն կարող է տեղի ունենալ ոչ թե Թբիլիսիում կամ Մոսկվայում, այլ մեկ այլ վայրում։ Այս տեղեկատվությունը կներկայացնենք հանրությանը»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Թբիլիսիի և Մոսկվայի ներկայացուցիչները բանակցելու են այն բոլոր հարցերի շուրջ, որոնք նախատեսված են տվյալ ձևաչափով։