Իրականացվել է Ստամբուլ–Երևան–Ստամբուլ ուղղությամբ առաջին կանոնավոր բեռնատար չվերթը

Բաժանորդագրվել

Չվերթն իրականացվել է ընկերության տարածաշրջանային ղեկավարության և օպերացիոն թիմի համակարգմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության բեռնափոխադրումների ծառայությունը՝ «Turkish Cargo»-ն, նոյեմբերի 15-ին Ստամբուլ–Երևան–Ստամբուլ երթուղով իրականացրել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «HavaSosyalMedya» և «Aeroportist» մասնագիտական հարթակներին։

Չվերթն իրականացվել է ընկերության տարածաշրջանային ղեկավարության և օպերացիոն թիմի համակարգմամբ։

«Չվերթի նպատակն է Թուրքիայի և Հայաստանի միջև ապահովել արդյունավետ և հուսալի բեռնափոխադրումներ, ինչպես նաև ընդլայնել ընկերության միջազգային լոգիստիկ ցանցը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտից «Turkish Airlines»-ը կանոնավոր ուղևորատար չվերթեր է իրականացնում Ստամբուլ–Երևան–Ստամբուլ ուղղությամբ։

Leave a comment