ՔՊ-ի քարոզչի դաստիարակչական հատվածը լավ էր. Բորիս Մուրազին ուրախ է, որ ծեծկռտուքը չի մոնտաժվել (Տեսանյութ)

Հանրայինում բովանդակային քննարկում էր եղել, փաստարկված ներկայացրել էի, որ իշխանությունների արարքները Ալիևի կողմից թելադրված օրակարգի առաջմղումն է. ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց լրագրող Բորիս Մուրազին։

Հիշեցնենք՝ երեկ Հանրայինի եթերում «Համախմբված ընդդիմության օրակարգը. Մեծ բանավեճ»-ի եթերում ծեծկռտուք է տեղի ունեցել լրագրող Բորիս Մուրազիի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի միջև։ Դրան նախորդել էր փոխադարձ վիրավորանքներ՝ այդ թվում նաև կողմերի ծնողների հասցեին։

Բորիս Մուրազին, անդրադառնալով դրան, նշեց՝ ուրախ է, որ այդ ծեծի հատվածը եթեր է գնացել, չի մոնտաժվել. «Ե՛վ բովանդակային մասն էր լավ, և՛ ՔՊ-ի այդ քարոզչի դաստիարակչական հատվածը»։

Նա ընդգծեց՝ հույս ունի հեռուստադիտողներն արձանագրել են, թե միջադեպը ինչպես է սկսվել։


 

Leave a comment