Ավելի շատ երեխա, ավելի քիչ գումար։ Մանկավարժահոգեբանական աջակցության ֆինանսավորումը նախատեսվում է կրճատել 9.6%-ով, մինչդեռ աջակցություն ստացող երեխաների թիվը 10,500-ից դառնում է 12,000։
Մատչելիության համար հատուկ ֆինանսավորում չի նախատեսվում։ Կարևորագույն օբյեկտների, այդ թվում՝ մետրոյի մատչելիության ապահովման առանձին հատկացում առկա չէ։ Կառավարությունը դա խոստացել էր 2022 թվականին՝ ընդունելով միջոցառումների հատուկ ծրագիր։
Անձնական օգնականի և երեխաների տնային խնամքի ծառայություններն ընդլայնվում են։ Նախատեսվում է համապատասխանաբար 410 և 500 շահառու՝ 2026-ի 215-ի և 170-ի դիմաց։
Չնայած ապաինստիտուցիոնալացման խոստմանը՝ շուրջօրյա խնամքի հաստատությունների ֆինանսավորումն աճում է։ Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի համար նախատեսվում է 4.77 մլրդ դրամ՝ 25.3%-ով ավելի, նույն՝ 1,340 շահառուի համար։
Նույնն է նաև մանկատների դեպքում։ Երեխաների շուրջօրյա խնամքի 4 հաստատությունների համար նախատեսվում է 3.40 մլրդ դրամ՝ 28.2%-ով ավելի։ Խնամվող երեխաների նախատեսված թիվը մնում է 560։
Խնամատար ընտանիքներին աջակցությունն ընդլայնվում է։ Երեխաների խնամքի և դաստիարակության ֆինանսավորումն աճում է 161.3%-ով՝ հասնելով 1.17 մլրդ դրամի, իսկ երեխաների նախատեսված թիվը՝ 230-ից 250-ի։
Ընտանիքների նպաստների ֆինանսավորումը նվազում է։ Ընտանիքների կենսամակարդակի բարձրացման նպաստների գումարը կրճատվում է 38.7%-ով, իսկ նպաստ ստացող ընտանիքների նախատեսված թիվը՝ 7,523-ով։
Հաշմանդամության նպաստի անհատական չափի բարձրացում նախատեսված չէ։ Նախատեսվում է պահպանել 2026-ին գործող չափերը։
Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին կոչ ենք անում պահանջել բյուջեի նախագծի վերանայում և ավելացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանն ուղղված հատկացումները։
Հավասար իրավունքների խոստումները պետք է ապահովված լինեն բյուջեով։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: