Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանաում հանդիպել է Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման անհրաժեշտությանը։ Նշվել է, որ երկու մայրաքաղաքների միջև անմիջական օդային հաղորդակցության հաստատումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ հայ-մոլդովական հարաբերությունների զարգացման և տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման համար։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ համատեղ հետևողական քայլերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը և Վասիլե Տոֆանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Կամբոջայի վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթի և վարչապետի տիկին Լոկ Չումթեավ Բինդիտ Պիչ Չանմոնի անունից ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին: Ընթրիքի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև արտերկրի գործընկերների հետ: