Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հետևել, որպեսզի քաղաքում իրականացվող աշխատանքներից հետո շենքերի միջև օդային լարեր չմնան՝ անկախ դրանց պատկանելությունից
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հետևել, որպեսզի քաղաքում իրականացվող աշխատանքներից հետո շենքերի միջև օդային լարեր չմնան՝ անկախ դրանց պատկանելությունից։
Երկուշաբթի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը նշել է, որ մայրաքաղաքում արդեն ավարտվել են լարերի գետնանցկացման աշխատանքներ, սակայն որոշ հատվածներում շենքից շենք անցնող լարերը դեռևս պահպանվում են։ Որպես օրինակ նա նշել է Թումանյան փողոցը։
«Ես ուզում եմ, որ առհասարակ մեր քաղաքականությունն այս ոլորտում լինի այնպիսին, որ որևէ օդում կախված լար որևէ մի տեղ չլինի։ Եթե մենք աշխատանքն անում ենք, չպետք է մնա՝ անկախ նրանից՝ դա ում լարն է։ Պետք է այլ լուծումներ գտնել»,– ասել է քաղաքապետը։