Ողբերգական դեպք, Սևանի տներից մեկում հայտնաբերել են ծխահարված տղամարդու մարմին. Shamshyan

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել և հնարավոր է ներսում քաղաքացի լինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են ծխահարված տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը հաշմանդամություն ունեցող անձ էր։

Leave a comment