Եվրահանձնաժողովը (ԵՀ) կառաջարկի ԵՄ ընդհանուր բյուջեից Ուկրաինային հատկացնել €45 մլրդ չափով վարկ։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրա տվյալներով՝ այդ առաջարկը եվրոպական մայրաքաղաքներին կներկայացվի նոյեմբերի 18-ին։ Այսպիսով, ԵՀ-ն ծրագրում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը կապել ԵՄ ապագա յոթնամյա բյուջեի հետ, որպեսզի «պաշտպանի» ֆինանսավորումը ապագայում հնարավոր վետոներից։ Անանուն պաշտոնյայի խոսքով՝ այս քայլը «բարձրացնում է խաղադրույքները», սակայն այժմ այդ երկու իրադարձությունները «չեն ընթանա զուգահեռաբար»։
Սակայն որոշ երկրներ, այդ թվում՝ Չեխիան, դեմ են հանդես գալիս նման ծրագրին։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, որում գրել է, որ «Ուկրաինայի ապագա ֆինանսավորման մասին համաձայնագիրը չի կարող նախապայման լինել ԵՄ հաջորդ բյուջեի ընդունման համար»։