12 մարդ է մահացել Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով. կան վիրավորներ

Բաժանորդագրվել

Վթարի առնչությամբ հետաքննություն է սկսվել, մասնագետներն ուսումնասիրում են պատահարի պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Իրանի արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, նախորդ օրը ուշ երեկոյան ավտոբուսը շրջվել է մայրուղու վրա։

Վերջին տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 16-ը՝ վիրավորվել։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, մասնագետներն ուսումնասիրում են պատահարի պատճառները։

Իրանի առաջին փոխնախագահը հանձնարարել է մոբիլիզացնել բժշկական և փրկարարական բոլոր ուժերն ու միջոցները։

Leave a comment