https://arm.sputniknews.ru/20261115/arevmutqn-achq-e-pakum-hhum-brnatshnshumneri-ev-kalanavvorumneri-vra-sharmazanvov-109365528.html
Արևմուտքն աչք է փակում ՀՀ–ում բռնաճնշումների և կալանավորումների վրա. Շարմազանով
Արևմուտքն աչք է փակում ՀՀ–ում բռնաճնշումների և կալանավորումների վրա. Շարմազանով
Sputnik Արմենիա
Մոսկվայում իր ելույթի ժամանակ Շարմազանովը հիշեցրել է ՀՀ–ում ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների քրեական հետապնդման մասին։ 15.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-15T17:14+0400
2026-11-15T17:14+0400
2026-11-15T17:17+0400
էդուարդ շարմազանով
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
հայաստան
մոսկվա
արևմուտք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0f/109365681_0:38:721:443_1920x0_80_0_0_57d069ff6dfd3598463fd400440bb1e8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Արևմուտքն աչք է փակում Հայաստանում քաղաքական բռնաճնշումների և ընդդիմադիրների ձերբակալությունների վրա։ Մոսկվայում նման հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։Նշենք, որ ՀՀԿ–ն մասնակցում է իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կազմակերպած «Հանուն ազգերի ազատության» ֆորումին։Նա հիշեցրել է երկրում ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների քրեական հետապնդման մասին։ՀՀԿ–ականն ընդգծել է` այս ամենը տեղի է ունենում միջազգային կառույցների լիակատար լռության պայմաններում։Շարմազանովը շեշտել է, որ այսօր Հայաստանում կալանքի կամ տնային կալանքի տակ են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, դրանց ղեկավարներ։ Նրանցից են` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
մոսկվա
արևմուտք
2026
Լուրեր
am_HY
Запад закрывает глаза на политические репрессии в Армении
Sputnik Արմենիա
Запад закрывает глаза на политические репрессии в Армении
2026-11-15T17:14+0400
true
PT2M19S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0f/109365681_0:0:721:540_1920x0_80_0_0_a496e864b25b7950e77585d3be00d282.jpg.webp
էդուարդ շարմազանով, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), հայաստան, մոսկվա, արևմուտք, видео
էդուարդ շարմազանով, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), հայաստան, մոսկվա, արևմուտք, видео
Մոսկվայում իր ելույթի ժամանակ Շարմազանովը հիշեցրել է ՀՀ–ում ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների քրեական հետապնդման մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Արևմուտքն աչք է փակում Հայաստանում քաղաքական բռնաճնշումների և ընդդիմադիրների ձերբակալությունների վրա։ Մոսկվայում նման հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ ՀՀԿ–ն մասնակցում է իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կազմակերպած «Հանուն ազգերի ազատության» ֆորումին։
«Դեռևս հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ արևմտյան շատ առաջնորդներ և կազմակերպություններ բացահայտ աջակցում էին իշխանական կուսակցությանը` միջամտելով երկրի ներքին գործերին»,– նշել է Շարմազանովը։
Նա հիշեցրել է երկրում ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների քրեական հետապնդման մասին։
ՀՀԿ–ականն ընդգծել է` այս ամենը տեղի է ունենում միջազգային կառույցների լիակատար լռության պայմաններում։
Շարմազանովը շեշտել է, որ այսօր Հայաստանում կալանքի կամ տնային կալանքի տակ են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, դրանց ղեկավարներ։ Նրանցից են` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։