Գրիգորի Սոկոլովի մեծ մենահամերգը՝ որպես երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի փառահեղ եզրափակիչ ակորդ

Գրիգորի Սոկոլովի մեծ մենահամերգը՝ որպես երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի փառահեղ եզրափակիչ ակորդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել իրադարձություն, որը որպես պատմական մշակութային երևույթ, ամրագրվել է հայաստանյան և տարածաշրջանային մշակութային կյանքում։

«Համաշխարհային դաշնամուրային արվեստի կենդանի լեգենդ Գրիգորի Սոկոլովն իր բացառիկ մենահամերգով ազդարարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի փառահեղ ավարտը։

Լեփ-լեցուն դահլիճը, բացառիկ կատարողական վարպետությունն ու հանդիսատեսի աննկարագրելի ջերմությունը ստեղծեցին անկրկնելի մթնոլորտ։ Համերգի ավարտին ինքը՝ Մաեստրո Սոկոլովը, խոստովանեց, որ երևանյան համերգն իր համերգային գործունեության լավագույն երեկոներից մեկն էր։ Սա ամենաբարձր գնահատականն է ինչպես երևանյան հանդիսատեսին, այնպես էլ համերգի կազմակերպչական ու ստեղծագործական անձնակազմին։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր երախտագիտությունն է հայտնում բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանին՝ այս պատմական համերգի նախաձեռնության համար։

Համերգն անցավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո՝ ևս մեկ անգամ ընդգծելով Երևանի կարևոր դերն ու հեղինակությունը համաշխարհային դասական արվեստի քարտեզի վրա»,- ասվում է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի էջում:

Leave a comment