Կենսաչափական անձնագիր՝ 24 ժամում․ որքա՞ն պետք է վճարել արագացված ծառայության համար (ՎԻԴԵՈ)

Կենսաչափական անձնագիր և ID քարտ կարելի է ստանալ 24 ժամում․ որքա՞ն արժե արագացված ծառայությունը․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 14-ից արդեն հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։


Ի՞նչ է սա նշանակում։


Եթե շտապ անհրաժեշտ է ստանալ ձեր փաստաթուղթը, ապա արագացված ծառայության միջոցով այն կարող եք ստանալ՝


• Երևանում՝ 24 ժամվա ընթացքում,


• Մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։


Կարևոր է իմանալ, որ նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։


Իսկ որքա՞ն արժե ծառայությունը։


Նույնականացման քարտի համար սահմանված 5950 դրամին ավելանում է 8000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 13 950 դրամ։ Կենսաչափական անձնագրի համար սահմանված 28 650 դրամին ավելանում է 60 000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 88 650 դրամ։


Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները նաև սպասարկվում են առաջնահերթությամբ»։


Նշենք, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգը։ Կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է, ID քարտինը՝ 5 950 դրամ, իսկ փաստաթղթերի պատրաստման ժամկետը՝ 14 աշխատանքային օր։ Դիմելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել HayPass.am հարթակում։ Նախկինում տրամադրված վավեր փաստաթղթերը շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը, և դրանք պարտադիր փոխարինելու անհրաժեշտություն չկա։





Leave a comment