Ռուսաստանի բանակը գիշերը խոցել է Ռովնոյի մարզում գտնվող էլեկտրակայանը․ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20261115/rusastani-banaky-gishery-khvocel-e-rvovnvoji-marzum-gtnvvogh-elektrakajany-pn-109357023.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

Բաժանորդագրվել

ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ հարձակումներիընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի բանակըգիշերը Ուկրաինայի Ռովնոյի մարզում խոցել է այդ երկրի ԶՈւ համար գործող էլեկտրակայանը, ինչպես նաև ծովային նավ ու լաստանավային տերմինալ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար գործող էներգետիկայի օբյեկտներին, նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներին, ինչպես նաև նավերին», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարվածի հետևանքով խոցվել են.

Ռովնոյի մարզի Վելիկիե Մեժիրիչի բնակավայրում գործող էլեկտրակայանը, որն ապահովում է ՈւԶՈւ-ի ռազմական գույքի պահպանման համար օգտագործվող լոգիստիկ կենտրոնների գործունեությունը,
Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստում լաստանավային տերմինալը, Ուկրաինա առաքվող ռազմական բեռների բեռնաթափումն ու պահպանումը ապահովող նավահանգստի կառավարման կետը և էլեկտրակայանը,
Ուկրաինայի զինված ուժերի համար Օդեսա նավահանգիստ ռազմական և երկակի նշանակության բեռներ փոխադրող ծովային բեռնանավը։

Բացի այդ, խոցվել են Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանի տարածքում գտնվող երկու լոկոմոտիվներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռների փոխադրման նպատակով:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment