SpaceX-ին առաջին անգամ հաջողվել է «որսալ» Starship տիեզերանավը ուղեծրից վերադառնալուց հետո

Բաժանորդագրվել

SpaceX-ը պատմության մեջ առաջին անգամ որսացել է Starship տիեզերանավը՝ փորձնական թռիչքից հետո։

SpaceX-ը Տեխասում գտնվող տիեզերակայանից իրականացրել է Starship-ի 15-րդ փորձնական արձակումը։ Տիեզերանավը տիեզերքում անցկացրել է գրեթե մեկ օր։

SpaceX-ին պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է փորձնական թռիչքից հետո տիեզերանավը «բռնել» մեկնարկային աշտարակի հատուկ հենակներով։

Նշենք, որ Starship հրթիռային համակարգը մշակվում է որպես բազմակի օգտագործման համակարգ։ Դրա բարձրությունը մոտ 124 մետր է, իսկ զանգվածը՝ շուրջ 5 հազար տոննա։

Այն բաղկացած է երկու մասից՝ 33 շարժիչ ունեցող Super Heavy արագացուցիչից և վերին աստիճանից, որը նույնպես կոչվում է Starship։

Leave a comment