Տիգրան Հարությունյանը եզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով

Տիգրան Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում:

Քիքբոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (WAKO) հովանու ներքո անցկացվող մրցաշարում Հարությունյանը հանդես է եկել մինչև 60 կգ քաշային կարգում: Եզրափակիչում նա հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին, իսկ մրցումների նախորդ փուլերում հաղթել Լեհաստանի, Վրաստանի և Իտալիայի մրցակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment