https://arm.sputniknews.ru/20261114/vorqan-gaz-e-hnaravvor-mek-tarva-yntacqum-mghel-iranhajastan-gazatarvov-tesakany-ev-irakany-109319769.html
Որքան գազ է հնարավոր մեկ տարվա ընթացքում մղել Իրան–Հայաստան գազատարով. տեսականը և իրականը
Որքան գազ է հնարավոր մեկ տարվա ընթացքում մղել Իրան–Հայաստան գազատարով. տեսականը և իրականը
Sputnik Արմենիա
Վերջին շրջանում իշխանությունները ժողովրդին հանգստացնելու համար ակտիվորեն առաջ են տանում ի հաշիվ իրանական գազի ռուսական գազի այլընտրանքի գաղափարը։ Այնինչ… 14.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-14T20:37+0400
2026-11-14T20:37+0400
2026-11-14T20:38+0400
հեղինակներ
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
գազ
էլեկտրաէներգիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109307950_0:74:1500:918_1920x0_80_0_0_0077e5f78eae328f48276ac6a9af6f7b.jpg.webp
Վերջին շրջանում իշխանությունները ժողովրդին հանգստացնելու համար ակտիվորեն առաջ են տանում ի հաշիվ իրանական գազի ռուսական գազի այլընտրանքի գաղափարը։ Այնինչ, Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը բարձրացնելու համար հարկավոր է կառուցել կոմպրեսորային կայան (2-3 տարի), իսկ հետո վերջապես ավարտին հասցնել 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Այդ ժամանակ Հայաստանը կկարողանա Իրանից իր կարիքների համար ստանալ տարեկան ավելի քան 700 մլն խմ գազ, բայց նույնիսկ այդ դեպքում Ռուսաստանից անհրաժեշտ կլինի գնել ավելի քան 2 անգամշատ գազ։Խնդրի մանրամասն ուսումնասիրությունը և վերլուծությունը՝ մեր հոդվածում:Կարո՞ղ է Հայաստանը Իրանից ավելի շատ գազ ստանալ, քան ներկայում է ստանում։ Երկու կողմերն էլ բարձր մակարդակով հաստատում են դրա պատրաստակամությունը։ Որքա՞ն ծավալ կարող է ապահովել գործող գազամուղը: Որքա՞ն գումար և ժամանակ է պահանջվում դրա թողունակությունը մեծացնելու համար: Ինչո՞վ կարող է նպաստել երկար ժամանակ կառուցվող և առայժմ անավարտ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը։Փորձենք ամեն ինչ քննել հերթով՝ առանց չափազանցնելու կամ նվազեցնելու Իրան-Հայաստան գազատարի հնարավորությունները և ընթերցողին հնարավորինս չծանրաբեռնենք հաշվարկներով։Իդեալական 240 և իրական 40 կմ/ժՇատ մեքենաների արագաչափի առավելագույն նիշը 240 կմ/ժ է, բայց Երևանի փողոցներում ցերեկային ժամերին գոնե 30-40 կմ/ժ արագությամբ երթևեկելը հաջողության նշան է։ Մոտավորապես նույնը կարելի է ասել Իրան-Հայաստան գազատարի մասին։ Դրա տրամագիծը, ինչպես հայտնի է, 720 մմ է (խողովակի ներքին տրամագիծը, այսինքն՝ գազի անցման տարածությունը 700 մմ է, բայց կփորձենք հնարավորինս ազատել ընթերցողին նման մանրամասներից):Հայաստանի մայրուղային գազատարներում կա 5,5 մեգապասկալ (ՄՊա) ճնշման սահմանաչափ։ Իրականում Հայաստանում գազատարն աշխատում է շատ ավելի ցածր ճնշմամբ, առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի մայրուղային գազատարներում կոմպրեսորային կայաններ չկան (հոդվածում կնշենք, թե դա որքան կարևոր է)։ Իրան-Հայաստան գազատարի ամբողջ երկարությամբ (իսկ դա 300 կմ-ից ավել է) գազը մղում է միակ՝ Թավրիզի կոմպրեսորային կայանը։ Այնուհետև և՛ հյուսիս-արևմտյան Իրանում, և՛ արդեն Հայաստանում գազատարն անցնում է լեռնային տեղանքով և բարձրության մեծ թեքություններով (Սյունիքում բարձրությունը կարող է բարձրանալ մինչև 2 հազար մետր, այնուհետև իջնել հովիտներ): Այս հանգամանքն է՛լ ավելի է սահմանափակում գազատարի հնարավորությունը, որն արդյունքում տեսական 2,3 մլրդ խմ ծավալն իջնում է տարեկան + /- 1,1 մլրդ խմ-ի։Տեսականորեն՝ 2.3 մլրդ խորանարդ մետր2007 թվականին գազամուղի բացումից հետո նշվում էր, որ 1,1 միլիարդից այն հետագայում կաճի մինչև 2,3 միլիարդ խորանարդ մետրի։ Ինչո՞ւ դա տեղի չի ունենում:Արդեն նշել ենք՝ Հայաստանում կոմպրեսորային կայանի բացակայության պատճառով։ Թավրիզից հասնելով Մեղրի՝ գազը «խեղդվում է». սկզբնական 6 ՄՊա և ավելի բարձր ճնշումից կարող է մնալ մոտ 3,5-ը։ Եթե Հայաստանի հարավում գազի ճնշումը կրկին բարձրացվի մինչև 5,5 ՄՊա, ապա հնարավոր կլինի խողովակով մղել ավելի մեծ ծավալ։ Թե որքան մեծ՝ կախված է խողովակի մուտքի և ելքի (Արարատում) ճնշման տարբերությունից։ Այստեղ այն պետք է լինի առնվազն 2 ՄՊա (ավելի ցածր ճնշման դեպքում գազը չի կարող հասնել հիմնական ցանց): Այլ կերպ ասած, ճնշման ներկայիս տարբերությունը (3,5-ից 2 ՄՊա) գազատարին տալիս է տարեկան 1,1 մլրդ խմ ռեսուրս։ Վերին կետը 3,5-ից 5,5-ի հասցնելու դեպքում ծավալը կդառնա մինչև 2,3 միլիարդ խմ: Բայց կրկնենք՝ առանց կոմպրեսորային կայանի դա հնարավոր չէ։ Այստեղից օրինաչափորեն առաջանում է մեր հաջորդ հարցը։Որքա՞ն գումար և ժամանակ կպահանջվի շինարարության համարՄոտավոր՝ ոչ այնքան մասնագիտական հաշվարկով, գազը 3-ից 5,5 ՄՊա քանակությամբ (տարեկան 2,3 միլիարդ խորանարդ մետր) հասցնելու համար անհրաժեշտ է 8 ՄՎտ հզորության 2 տուրբին (աշխատանքային և պահուստային): Տուրբինների արժեքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն չկա, քանի որ նման ագրեգատները վաճառվում են «հատով»՝ հավաքվելով հատուկ հաճախորդի համար: Ենթադրվում է, որ ամբողջ կոմպրեսորային կայանը՝ ագրեգատներով, դրանց տեխնիկական միացումներով, ինչպես նաև շինարարական աշխատանքներով, կարժենա մի քանի տասնյակ միլիոն դոլար: Այո, գազային տնտեսության մասշտաբով դա այնքան էլ շատ չէ։ Պատկերացնելու համար նշենք, որ Հայաստանում գազի վաճառքի տարեկան ծավալը, այսինքն՝ «Գազպրոմ Արմենիայի» հասույթը, կազմում է տարեկան 230-240 մլրդ դրամ (600-650 մլն դոլար)։ Կարևորն այլ բան է՝ շինարարությունը կարող է տևել 2-3 տարի, նույնիսկ եթե կառուցեն իրանական ընկերությունները (որոնք ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ տիրապետում են կառուցման անհրաժեշտ տեխնիկական բոլոր բաղադրիչներին)։ Կան աշխատանքներ (ծանր հիմքի տեղադրում, բարձր ճնշման խողովակների եռակցում, գործարկում), որոնց ժամկետները չեն կարող «սեղմվել» առանց անվտանգության կանոնների խախտման:Հայաստանի համար էֆեկտը. «ձեռնածություն»՝ էլեկտրաէներգիայով և գազովԱմեն ինչ կախված է նրանից, թե Իրանից գազը ձեռք բերվելու է փողո՞վ, թե՞, ինչպես հիմա է, փոխանակման սխեմայով (3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա 1 խմ գազի դիմաց)։ Հիմա նման սխեմայով Հայաստանը ստանում է 450-480 միլիոն խմ գազ։ 1 խմ գազից Հայաստանի ՋԷԿ-երը արտադրում են մոտ 4,5 կՎտ էլեկտրաէներգիա, որից 3 կՎտ-ը տրվում է Իրանին, 1,5-ը մնում է երկրում։Ըստ այդմ Հայաստանը կարող է ընտրել, թե ինչ պահել իրեն՝ էլեկտրաէներգիա՞, թե՞ գազ։ Եթե ՋԷԿ-երում ամբողջ գազը սպառվում է, ապա գեներացվում է հավելյալ էլեկտրաէներգիա: Բայց կարելի է գազը ՋԷԿ-ին տալ ոչ թե ամբողջությամբ, այլ 2/3-ով (ճիշտ այնքան, որ 1 խմ գազի դիմաց արտադրվի 3 կՎտ/ժ, որը 1 խմ գազի դիմաց տալիս ենք Իրանին)։ Մնացած 1/3-ը կարելի է տալ ոչ թե էլեկտրական, այլ գազի ցանցին։ Եթե իրանական գազի ծավալը 450 մլն-ից հասցվի 2,3 մլրդ խմ-ի, ապա դրանից կարելի կլինի կուտակել մոտ 750 մլն-ը։ Այնուհետև, հաշվելով շահույթը, կարելի է կամ դրանք տալ սպառողներին, կամ փոխանցել ՋԷԿ-եր (այլևս ոչ որպես Իրանի հետ փոխանակման համար) և վաճառել, օրինակ՝ երկրի ներսում կամ Վրաստանում։Հակասություն, որը մենք ուղղում ենքԻնչո՞ւ է այսօրվա դրությամբ առավելագույն ծավալը ոչ թե նույնիսկ 1,1 մլրդ խմ, այլ 450-480 մլն։ Նշեցինք, որ Իրանից մենք գազ ենք ստանում միայն էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման սխեմայով (Իրանի հետ գազի ուղղակի գնման պայմանագրեր չկան)։ Հետևաբար՝ որքան գազ կարող ենք ստանալ՝ կախված է նրանից, թե որքան էլեկտրաէներգիա կարող ենք տալ:Այստեղից էլ առաջանում է էլեկտրագծի շինարարության երկար ժամկետի խնդիրը, որը ևս նշեցինք։ Հայաստան-Իրան 400 կՎ լարման էլեկտրագիծը կարող է Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի տեղափոխման համար հզորությունը մի քանի անգամ բարձրացնել: Ներկայիս էլեկտրահաղորդման գծերի (մեկը՝ 110 կՎ, երկուսը՝ 220-ական կՎ), տեսականորեն հաշվարկված բարձրակետը (որը երբեմն նշվում է) 350 մեգավատ է, իսկ իրական աշխատանքային մեծությունը՝ 200-250 և ցածր: Տվյալ վիճակում Իրանից այն 450-480 մլն խմ գազը, որը գնում է Հայաստանը, գործնականում գրեթե առավելագույն ծավալն է։Ի՞նչ է փոխում 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը400 կՎ էլեկտրահաղորդման գծով Իրանի հետ «էներգակամուրջը» տեսականորեն կարող է ընդլայնվել մինչև 1 050 ՄՎտ-ի։ Գործնականում այս ցուցանիշը կկազմի 750-760 ՄՎտ (հաշվի առնելով այն փաստը, որ երկու շղթաներից մեկը պետք է պահվի վթարների դեպքում՝ որպես պահուստային, ինչպես նաև մի շարք այլ գործոններ): Բայց նույնիսկ այդ 760 ՄՎտ-ը տարեկան ապահովում է ավելի քան 6,6 մլրդ կՎտ/ժ: Բաժանենք դրանք 3-ի և կստանանք համարժեք 2,2 մլրդ խմ գազ, ինչը գործնականում կապահովի ակնկալվող 2,3 մլրդ թողունակությունը։Հավելենք, որ այս «բազմաչարչար» էլեկտրահաղորդման գիծը որպես գաղափար առաջ է բերվել գրեթե 20 տարի առաջ, սակայն շինարարությունը սկսվել է շուրջ 10 տարի առաջ, իսկ դրա ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են:Բոլոր «եթե»-ներով հանդերձ, արդյունքում ի՞նչ է դա տալիսՆոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտելու և կոմպրեսորային կայան կառուցելու դեպքում Իրանից հնարավոր կլինի տարեկան ստանալ 2,2-2,3 մլրդ խմ գազ։ Ինչպես ասացինք, դրանով կարելի է «խաղալ»՝ կամ 100%-ով սպառել ստացվող գազը և ստանալ էլեկտրաէներգիայի ավելցուկ, կամ հակառակը՝ ունենալ գազի ավելցուկ, այսինքն՝ մոտ մեկ երրորդը։ Բայց այդ մեկ երրորդն էլ կազմում է միայն 700-750 մլն խմ, իսկ Հայաստանը (համեմատության համար) տարեկան սպառում է մոտ 2,5 մլրդ ռուսական գազ։ԱմփոփումՍա բնավ ամբողջական վերլուծություն չէ (տեղի սղության պատճառով չենք անդրադառնում գազի համաձայնագրերի իրավական և քաղաքական հարցերին): Մենք ցույց տվեցինք, որ զուտ տեխնիկապես, մնալով Իրանի հետ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման շրջանակներում, հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել Հայաստանի գազի պահանջարկը. դա կարելի է անել մասամբ։
https://arm.sputniknews.ru/20261018/hajkakan-amerikjan-erazanqn-ajlevs-chka-inchpes-e-abn-pvokhum-tt-ashkhatashukan-108155247.html
իրանի իսլամական հանրապետություն
2026
Արամ Գարեգինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
Արամ Գարեգինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109307950_0:0:1224:918_1920x0_80_0_0_6c2e0d32ebf7a258ec61f261135ad6c9.jpg.webp
Արամ Գարեգինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
հեղինակներ, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, գազ, էլեկտրաէներգիա
հեղինակներ, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, գազ, էլեկտրաէներգիա
Վերջին շրջանում իշխանությունները ժողովրդին հանգստացնելու համար ակտիվորեն առաջ են տանում ի հաշիվ իրանական գազի ռուսական գազի այլընտրանքի գաղափարը։ Այնինչ, Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը բարձրացնելու համար հարկավոր է կառուցել կոմպրեսորային կայան (2-3 տարի), իսկ հետո վերջապես ավարտին հասցնել 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Այդ ժամանակ Հայաստանը կկարողանա Իրանից իր կարիքների համար ստանալ տարեկան ավելի քան 700 մլն խմ գազ, բայց նույնիսկ այդ դեպքում Ռուսաստանից անհրաժեշտ կլինի գնել ավելի քան 2 անգամշատ գազ։
Խնդրի մանրամասն ուսումնասիրությունը և վերլուծությունը՝ մեր հոդվածում:
Կարո՞ղ է Հայաստանը Իրանից ավելի շատ գազ ստանալ, քան ներկայում է ստանում։ Երկու կողմերն էլ բարձր մակարդակով հաստատում են դրա պատրաստակամությունը։ Որքա՞ն ծավալ կարող է ապահովել գործող գազամուղը: Որքա՞ն գումար և ժամանակ է պահանջվում դրա թողունակությունը մեծացնելու համար: Ինչո՞վ կարող է նպաստել երկար ժամանակ կառուցվող և առայժմ անավարտ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը։
Փորձենք ամեն ինչ քննել հերթով՝ առանց չափազանցնելու կամ նվազեցնելու Իրան-Հայաստան գազատարի հնարավորությունները և ընթերցողին հնարավորինս չծանրաբեռնենք հաշվարկներով։
Իդեալական 240 և իրական 40 կմ/ժ
Շատ մեքենաների արագաչափի առավելագույն նիշը 240 կմ/ժ է, բայց Երևանի փողոցներում ցերեկային ժամերին գոնե 30-40 կմ/ժ արագությամբ երթևեկելը հաջողության նշան է։ Մոտավորապես նույնը կարելի է ասել Իրան-Հայաստան գազատարի մասին։ Դրա տրամագիծը, ինչպես հայտնի է, 720 մմ է (խողովակի ներքին տրամագիծը, այսինքն՝ գազի անցման տարածությունը 700 մմ է, բայց կփորձենք հնարավորինս ազատել ընթերցողին նման մանրամասներից):
Հայաստանի մայրուղային գազատարներում կա 5,5 մեգապասկալ (ՄՊա) ճնշման սահմանաչափ։ Իրականում Հայաստանում գազատարն աշխատում է շատ ավելի ցածր ճնշմամբ, առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի մայրուղային գազատարներում կոմպրեսորային կայաններ չկան (հոդվածում կնշենք, թե դա որքան կարևոր է)։ Իրան-Հայաստան գազատարի ամբողջ երկարությամբ (իսկ դա 300 կմ-ից ավել է) գազը մղում է միակ՝ Թավրիզի կոմպրեսորային կայանը։ Այնուհետև և՛ հյուսիս-արևմտյան Իրանում, և՛ արդեն Հայաստանում գազատարն անցնում է լեռնային տեղանքով և բարձրության մեծ թեքություններով (Սյունիքում բարձրությունը կարող է բարձրանալ մինչև 2 հազար մետր, այնուհետև իջնել հովիտներ): Այս հանգամանքն է՛լ ավելի է սահմանափակում գազատարի հնարավորությունը, որն արդյունքում տեսական 2,3 մլրդ խմ ծավալն իջնում է տարեկան + /- 1,1 մլրդ խմ-ի։
Տեսականորեն՝ 2.3 մլրդ խորանարդ մետր
2007 թվականին գազամուղի բացումից հետո նշվում էր, որ 1,1 միլիարդից այն հետագայում կաճի մինչև 2,3 միլիարդ խորանարդ մետրի։ Ինչո՞ւ դա տեղի չի ունենում:
Արդեն նշել ենք՝ Հայաստանում կոմպրեսորային կայանի բացակայության պատճառով։ Թավրիզից հասնելով Մեղրի՝ գազը «խեղդվում է». սկզբնական 6 ՄՊա և ավելի բարձր ճնշումից կարող է մնալ մոտ 3,5-ը։ Եթե Հայաստանի հարավում գազի ճնշումը կրկին բարձրացվի մինչև 5,5 ՄՊա, ապա հնարավոր կլինի խողովակով մղել ավելի մեծ ծավալ։ Թե որքան մեծ՝ կախված է խողովակի մուտքի և ելքի (Արարատում) ճնշման տարբերությունից։ Այստեղ այն պետք է լինի առնվազն 2 ՄՊա (ավելի ցածր ճնշման դեպքում գազը չի կարող հասնել հիմնական ցանց): Այլ կերպ ասած, ճնշման ներկայիս տարբերությունը (3,5-ից 2 ՄՊա) գազատարին տալիս է տարեկան 1,1 մլրդ խմ ռեսուրս։ Վերին կետը 3,5-ից 5,5-ի հասցնելու դեպքում ծավալը կդառնա մինչև 2,3 միլիարդ խմ: Բայց կրկնենք՝ առանց կոմպրեսորային կայանի դա հնարավոր չէ։ Այստեղից օրինաչափորեն առաջանում է մեր հաջորդ հարցը։
Որքա՞ն գումար և ժամանակ կպահանջվի շինարարության համար
Մոտավոր՝ ոչ այնքան մասնագիտական հաշվարկով, գազը 3-ից 5,5 ՄՊա քանակությամբ (տարեկան 2,3 միլիարդ խորանարդ մետր) հասցնելու համար անհրաժեշտ է 8 ՄՎտ հզորության 2 տուրբին (աշխատանքային և պահուստային): Տուրբինների արժեքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն չկա, քանի որ նման ագրեգատները վաճառվում են «հատով»՝ հավաքվելով հատուկ հաճախորդի համար: Ենթադրվում է, որ ամբողջ կոմպրեսորային կայանը՝ ագրեգատներով, դրանց տեխնիկական միացումներով, ինչպես նաև շինարարական աշխատանքներով, կարժենա մի քանի տասնյակ միլիոն դոլար: Այո, գազային տնտեսության մասշտաբով դա այնքան էլ շատ չէ։ Պատկերացնելու համար նշենք, որ Հայաստանում գազի վաճառքի տարեկան ծավալը, այսինքն՝ «Գազպրոմ Արմենիայի» հասույթը, կազմում է տարեկան 230-240 մլրդ դրամ (600-650 մլն դոլար)։ Կարևորն այլ բան է՝ շինարարությունը կարող է տևել 2-3 տարի, նույնիսկ եթե կառուցեն իրանական ընկերությունները (որոնք ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ տիրապետում են կառուցման անհրաժեշտ տեխնիկական բոլոր բաղադրիչներին)։ Կան աշխատանքներ (ծանր հիմքի տեղադրում, բարձր ճնշման խողովակների եռակցում, գործարկում), որոնց ժամկետները չեն կարող «սեղմվել» առանց անվտանգության կանոնների խախտման:
Հայաստանի համար էֆեկտը. «ձեռնածություն»՝ էլեկտրաէներգիայով և գազով
Ամեն ինչ կախված է նրանից, թե Իրանից գազը ձեռք բերվելու է փողո՞վ, թե՞, ինչպես հիմա է, փոխանակման սխեմայով (3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա 1 խմ գազի դիմաց)։ Հիմա նման սխեմայով Հայաստանը ստանում է 450-480 միլիոն խմ գազ։ 1 խմ գազից Հայաստանի ՋԷԿ-երը արտադրում են մոտ 4,5 կՎտ էլեկտրաէներգիա, որից 3 կՎտ-ը տրվում է Իրանին, 1,5-ը մնում է երկրում։
Ըստ այդմ Հայաստանը կարող է ընտրել, թե ինչ պահել իրեն՝ էլեկտրաէներգիա՞, թե՞ գազ։ Եթե ՋԷԿ-երում ամբողջ գազը սպառվում է, ապա գեներացվում է հավելյալ էլեկտրաէներգիա: Բայց կարելի է գազը ՋԷԿ-ին տալ ոչ թե ամբողջությամբ, այլ 2/3-ով (ճիշտ այնքան, որ 1 խմ գազի դիմաց արտադրվի 3 կՎտ/ժ, որը 1 խմ գազի դիմաց տալիս ենք Իրանին)։ Մնացած 1/3-ը կարելի է տալ ոչ թե էլեկտրական, այլ գազի ցանցին։ Եթե իրանական գազի ծավալը 450 մլն-ից հասցվի 2,3 մլրդ խմ-ի, ապա դրանից կարելի կլինի կուտակել մոտ 750 մլն-ը։ Այնուհետև, հաշվելով շահույթը, կարելի է կամ դրանք տալ սպառողներին, կամ փոխանցել ՋԷԿ-եր (այլևս ոչ որպես Իրանի հետ փոխանակման համար) և վաճառել, օրինակ՝ երկրի ներսում կամ Վրաստանում։
Հակասություն, որը մենք ուղղում ենք
Ինչո՞ւ է այսօրվա դրությամբ առավելագույն ծավալը ոչ թե նույնիսկ 1,1 մլրդ խմ, այլ 450-480 մլն։ Նշեցինք, որ Իրանից մենք գազ ենք ստանում միայն էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման սխեմայով (Իրանի հետ գազի ուղղակի գնման պայմանագրեր չկան)։ Հետևաբար՝ որքան գազ կարող ենք ստանալ՝ կախված է նրանից, թե որքան էլեկտրաէներգիա կարող ենք տալ:
Այստեղից էլ առաջանում է էլեկտրագծի շինարարության երկար ժամկետի խնդիրը, որը ևս նշեցինք։ Հայաստան-Իրան 400 կՎ լարման էլեկտրագիծը կարող է Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի տեղափոխման համար հզորությունը մի քանի անգամ բարձրացնել: Ներկայիս էլեկտրահաղորդման գծերի (մեկը՝ 110 կՎ, երկուսը՝ 220-ական կՎ), տեսականորեն հաշվարկված բարձրակետը (որը երբեմն նշվում է) 350 մեգավատ է, իսկ իրական աշխատանքային մեծությունը՝ 200-250 և ցածր: Տվյալ վիճակում Իրանից այն 450-480 մլն խմ գազը, որը գնում է Հայաստանը, գործնականում գրեթե առավելագույն ծավալն է։
Ի՞նչ է փոխում 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը
400 կՎ էլեկտրահաղորդման գծով Իրանի հետ «էներգակամուրջը» տեսականորեն կարող է ընդլայնվել մինչև 1 050 ՄՎտ-ի։ Գործնականում այս ցուցանիշը կկազմի 750-760 ՄՎտ (հաշվի առնելով այն փաստը, որ երկու շղթաներից մեկը պետք է պահվի վթարների դեպքում՝ որպես պահուստային, ինչպես նաև մի շարք այլ գործոններ): Բայց նույնիսկ այդ 760 ՄՎտ-ը տարեկան ապահովում է ավելի քան 6,6 մլրդ կՎտ/ժ: Բաժանենք դրանք 3-ի և կստանանք համարժեք 2,2 մլրդ խմ գազ, ինչը գործնականում կապահովի ակնկալվող 2,3 մլրդ թողունակությունը։
Հավելենք, որ այս «բազմաչարչար» էլեկտրահաղորդման գիծը որպես գաղափար առաջ է բերվել գրեթե 20 տարի առաջ, սակայն շինարարությունը սկսվել է շուրջ 10 տարի առաջ, իսկ դրա ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են:
Բոլոր «եթե»-ներով հանդերձ, արդյունքում ի՞նչ է դա տալիս
Նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտելու և կոմպրեսորային կայան կառուցելու դեպքում Իրանից հնարավոր կլինի տարեկան ստանալ 2,2-2,3 մլրդ խմ գազ։ Ինչպես ասացինք, դրանով կարելի է «խաղալ»՝ կամ 100%-ով սպառել ստացվող գազը և ստանալ էլեկտրաէներգիայի ավելցուկ, կամ հակառակը՝ ունենալ գազի ավելցուկ, այսինքն՝ մոտ մեկ երրորդը։ Բայց այդ մեկ երրորդն էլ կազմում է միայն 700-750 մլն խմ, իսկ Հայաստանը (համեմատության համար) տարեկան սպառում է մոտ 2,5 մլրդ ռուսական գազ։
Սա բնավ ամբողջական վերլուծություն չէ (տեղի սղության պատճառով չենք անդրադառնում գազի համաձայնագրերի իրավական և քաղաքական հարցերին): Մենք ցույց տվեցինք, որ զուտ տեխնիկապես, մնալով Իրանի հետ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման շրջանակներում, հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել Հայաստանի գազի պահանջարկը. դա կարելի է անել մասամբ։