Ավելի ալիևյան սահմանադրություն, քան պատկերացնում եք․ Բենիամին Մաթևոսյան

Դիտելով Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի հատվածները՝ հիշեցի մի հին երգի խոսքերը. «Время, время, так несправедливо»: «Նիկոլ Փաշինյան» նախագծի վրա աշխատել են տասնամյակից ավելի: «Ընդդիմադիր Արմեն Գրիգորյան» նախագծի վրա հնարավոր չէ աշխատել մեկ-երկու-երեք ամսից ավելի, և այդ պատճառով այն ապրիորի ձախողված է:

Բայց ի՞նչ կոնֆիգուրացիա է ուրվագծվում այն ամենից, ինչ անում է Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ:

Նրանք շարունակում են իրականացնել միասնական նախագիծ, որն ուղղված է Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վերանայմանը և ենթադրում է Ռուսաստանի դուրսմղում, Իրանի հետ սահմանին «սանիտարական կարդոնի» ստեղծում և Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային նատօ-ական հեգեմոնի վերածում՝ անվերապահորեն ամենահզոր ռազմական ռեսուրսով:

Այս և նմանատիպ աշխարհաքաղաքական նախագծի իրականացման տարբերակներից մեկն էլ Հայաստանի Սահմանադրության մեջ այն կետի ներառումն է, թե երկիրը պետք է լինի չեզոք, որ այնտեղ չպետք է լինի երրորդ կողմի զորքերի ներկայություն:

Եվ այն պահին, երբ ալիևյան սահմանադրությունն ընդունվի, դրանից կբացառվի ոչ միայն հղումը Անկախության հռչակագրին, այլև Հայաստանի Հանրապետությանը կամրագրվի չեզոք կարգավիճակ, ինչը կհանգեցնի երկրից ռուսական 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների անհապաղ դուրսմղմանը:

Դրա պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը կբարդի հայ ժողովրդի վրա: Այն, ինչ անում է Արմեն Գրիգորյանը, ապացույցն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանն գնում է վաբանկ: Հայաստանին սպասում են հսկայական ցնցումներ:

Փաշինյանի ձեռքերով Ալիևը ոչնչացնում է Հայաստանի անվտանգության համակարգը, Նիկոլ Փաշինյանի ձեռքերով նա նաև տարածաշրջանից դուրս է մղում Ռուսաստանին:

 

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Leave a comment