Ե՞րբ է Բայրամյանը պատրաստվում ավարտել կարիերան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել իր ֆուտբոլային կարիերան։

«Այս պահին ինձ ֆիզիկապես և հոգեպես հարմարավետ եմ զգում։ Կարծում եմ՝ բավականաչափ ուժ ունեմ ևս երկու տարի խաղալու համար։

Մտքումդ ամեն ինչ հասկանում ես և կարծում, որ կարող ես հաղթահարել, բայց տարիքի հետ մարմինը կարող է մի փոքր ավելի դանդաղ արձագանքել»,– Բայրամյանի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։

Խորեն Բայրամյանն այժմ 34 տարեկան է։ Նա վերջին 15 տարիների ընթացքում հանդես է գալիս «Ռոստովում»։ Փորձառու ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Բայրամյանը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a comment