Հասարակություն
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեից Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի պետական սահմանը, ներխուժել Շաքիի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ 39-ամյա կինը վիրավորվել էր, վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։ Զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել էր իրավապահների կողմից։
Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտնել է, թե ադրբեջանցին կրակելnվ սպանելnւ դիտավորություն չի ունեցել։
ՔԿ նախագահի խոսքով՝ ադրբեջանցին ցուցմունք է տվել և հայտնել, որ մառախուղի պատճառով մոլորվել է:
Արաքս Մամուլյան