https://arm.sputniknews.ru/20261113/voghbergakan-vtaric-tuzhats-erekhaneric-meky-durs-e-grvel-inch-vitshakum-en-mjus-2-erekhan-109316734.html
Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. ի՞նչ վիճակում են մյուս 2 երեխան
Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. ի՞նչ վիճակում են մյուս 2 երեխան
Sputnik Արմենիա
Երեխաների գիտակցությունը մանր–մանր գալիս է, դեռ լրիվ գիտակցություն չկա։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T16:23+0400
2026-11-13T16:23+0400
2026-11-13T16:28+0400
ավտովթար
երեխա
հիվանդանոց
աշտարակ
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/13/83167275_0:165:1600:1065_1920x0_80_0_0_19fa3b43032b4a10cb2259e6fbaef8ff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Հոկտեմբերի 25-ին երեխաներից մեկը` 6 տարեկան տղան, մահացավ։Հոկտեմբերի 28-ին էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում գտնվող 13-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա ու նրան տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք։ Տուժած 4-րդ երեխան` 11 ամսական աղջնակը, նոյեմբերի 3–ին դուրս էր գրվել հիվանդանոցից։ Հիշեցնենք, որ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխաների հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխաների հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։
աշտարակ
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/13/83167275_156:0:1576:1065_1920x0_80_0_0_4a3cbbe42b7bbf58ad3dad5e5c9a86b7.jpg.webp
ավտովթար, երեխա, հիվանդանոց, աշտարակ, երևան
ավտովթար, երեխա, հիվանդանոց, աշտարակ, երևան
Երեխաների գիտակցությունը մանր–մանր գալիս է, դեռ լրիվ գիտակցություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Հոկտեմբերի 28-ին էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում գտնվող 13-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա ու նրան տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք։
«Մեզ մոտ գտնվող 3 երեխայից մեկը, որի վիճակը միջին ծանրության էր ու դեռ հոկտեմբերի վերջին տեղափոխվել էր բաժանմունք, արդեն դուրս է գրվել, մյուս 2-ի մոտ (7 և 10 տարեկան), որոնք ծայրահեղ ծանր վիճակում էին, ևս դրական դինամիկա կա, բայց նրանք դեռ վերակենդանացման բաժանմունքում են։ Ծանր վիրահատություններից ու միջամտություններից հետո հիմա այդ 2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանրից դարձել է ծանր և գնում է դեպի միջին ծանրության։ Երեխաների գիտակցությունը մանր–մանր գալիս է, դեռ լրիվ գիտակցություն չկա»,– ասաց Սարգսյանը։ Նրա խոսքով` դուրս գրված երեխան այժմ հարազատների հետ է։
Հիշեցնենք, որ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխաների հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխաների հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։