«Մայր Հայաստան»-ն ԱԺ ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան»-ի հետ

«Մայր Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համատեղ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Այս մասին պաշտոնապես հայտարարվեց փետրվարի 15-ին՝ կուսակցության համագումարում։

 «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նշեց, որ քննարկումների և երկխոսության արդյունքում դրական են համարել Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և դրանով էլ կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Նա հայտարարեց, որ «Մայր Հայաստանը» դառնալու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի համահեղինակ, իր գաղափարներով և լուծումներով  հարստացնելու է այն: 

Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին։

The post «Մայր Հայաստան»-ն ԱԺ ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան»-ի հետ appeared first on CIVILNET.

Leave a comment