Երևանում թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը մահացել է դեպի երթուղու վերջնակետ շարժվելու ընթացքում, հայտնում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում:
«Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից սկզբնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։
Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: