Քաղաքականություն
13.11.2026 | 13:28
Թուրքական Աքյաքայում ստուգումներ են անցկացվել Թուրքիա-Հայաստան սահմանի երկայնքով ընթացող երկաթուղու շինարարական աշխատանքների հետ կապված։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կարսի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին ընթացող երկաթուղու շինարարական աշխատանքների վայր։
Սահմանային շրջանում ստուգայցի ընթացքում Դեմիրթաշն ընկերության համապատասխան պաշտոնյայից տեղեկություններ է ստացել երկաթուղային գծի շինարարության ներկայիս վիճակի, իրականացվող աշխատանքների և նախագծի առաջընթացի մասին:
Նշվում է, որ Աքյաքայի սահմանային դարպասի վերաբացմանը, որը տարիներ շարունակ փակ է, ուշադիր հետևում են տեղի բնակիչները: Ակնկալվում է, որ այս երկաթուղային գծի շահագործումը զգալիորեն կնպաստի Աքյաքայի առևտրին, տնտեսության և տրանսպորտի զարգացմանը:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի