https://arm.sputniknews.ru/20261113/ashkharhum-minchev-5-tarekan-600-000-erekha-e-mahanum-tvoqabvorbic-inch-kvoch-en-anum-bzhishknery-109308368.html
Աշխարհում մինչև 5 տարեկան 600 000 երեխա է մահանում թոքաբորբից. ինչ կոչ են անում բժիշկները
Աշխարհում մինչև 5 տարեկան 600 000 երեխա է մահանում թոքաբորբից. ինչ կոչ են անում բժիշկները
Sputnik Արմենիա
Բժիշկը հորդորում է թոքաբորբի ժամանակ յոդով կամ կարագով «վանդակներ» չանել, քացախով գուլպաներ չհագնել, քանի որ դա կարող է վտանգավոր լինել։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T13:37+0400
2026-11-13T13:37+0400
2026-11-13T13:37+0400
թոքաբորբ
վարակ
վարակաբան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/352/99/3529933_0:122:2367:1453_1920x0_80_0_0_6fa88355e0e72cf9b6f4a30ec41de7cb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ամբողջ աշխարհում թոքաբորբի հետևանքով ամեն տարի մինչև 5 տարեկան շուրջ 600 000 երեխա է մահանում։ Մամուլի ասուլիսի ժամանակ տվյալները ներկայացրեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու, մանկական վարակաբան Արմեն Օհանյանը։Նշենք, որ նոյեմբերի 13-ը նշվում է որպես թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր։Նրա խոսքով` գրիպի պատվաստանյութն էլ մեծ դեր ունի հիվանդության կանխարգելման համար, մանավանդ, երբ խոսքը մինչև 5 տարեկան երեխաների մասին է։ Ընդգծեց` գրիպային թոքաբորբի հետևանքով բարդություններ և խնդիրներ հաճախ են առաջանում։ Մասնագետը շեշտեց, որ ՀՀ–ում նախատեսվածից կրկնակի- եռակի անգամ ավելի հակաբիոտիկներ են նշանակվում և օգտագործվում։ Օհանյանի խոսքով` դրա դեմ պետք է աշխատանքներ տանել, քանի որ դա վատ է անդրադառնում մարդու առողջության վրա։ Վստահեցրեց` Հայաստանում թոքաբորբի բուժման հետ կապված որևէ խնդիր որպես այդպիսին չկա, ախտորոշման էական տարբերություն զարգացած երկրների համեմատ նույնպես չկան։ ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դասախոս Էռնա Մելքոնյանն էլ շեշտեց` թոքաբորբը, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, տարածված հիվանդություն է։«Ամենառիսկային թիրախային խումբ են համարվում ոչ միայն մինչև 5 տարեկան երեխաները, այլև 65+ տարեկան անձինք, քրոնիկական հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև իմունային համակարգի խնդիր ունեցող պացիենտները»,– ասաց Մելքոնյանը։ Բժիշկները քաղաքացիներին կոչ արեցին և հորդորեցին ժամանակին դիմել բժշկի, եթե նկատվում է դժվար շնչառություն, հևոց, սուր հազ կամ բարձր ջերմություն։Արմեն Օհանյանը մասնավորապես շեշտեց չանել յոդով կամ կարագով «վանդակներ», չհագնել քացախով գուլպաներ և առհասարակ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Նշենք, որ թոքաբորբը թոքային հյուսվածքի սուր հիվանդություն է, որը բնութագրվում է թոքի ալվիոլների ախտահարմամբ, ինչն էլ հանգեցնում է գազափոխանակության խանգարման։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/352/99/3529933_134:0:2234:1575_1920x0_80_0_0_d687ee9517b696ea2238e4fa3b60aa0e.jpg.webp
թոքաբորբ, վարակ, վարակաբան
թոքաբորբ, վարակ, վարակաբան
Բժիշկը հորդորում է թոքաբորբի ժամանակ յոդով կամ կարագով «վանդակներ» չանել, քացախով գուլպաներ չհագնել, քանի որ դա կարող է վտանգավոր լինել։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ամբողջ աշխարհում թոքաբորբի հետևանքով ամեն տարի մինչև 5 տարեկան շուրջ 600 000 երեխա է մահանում։ Մամուլի ասուլիսի ժամանակ տվյալները ներկայացրեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու, մանկական վարակաբան Արմեն Օհանյանը։
Նշենք, որ նոյեմբերի 13-ը նշվում է որպես թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր։
«Թոքաբորբը ինֆեկցիոն համար 1 մարդասպանն է համարվում, քանի որ մահացության ցուցանիշը շատ բարձր է։Ամբողջ աշխարհում տարեկան մոտ 2.5 մլն մարդու կյանք է խլում թոքաբորբը, ընդ որում շուրջ 600 000-ը մինչև 5 տարեկան երեխաներն են։ Թոքաբորբի հիմնական հարուցիչը պնևմակոկ միկրոբն է, ու դրա դեմ կանխարգելիչ միջոցը պատվաստումն է։ Տվյալ պատվաստանյութը շատ է կիրառվում և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում։ Հիմնական հարուցիչներից է նաև հեմոֆիլուս միկրոբը, որ համար էլ պատվաստանյութ կա»,– ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` գրիպի պատվաստանյութն էլ մեծ դեր ունի հիվանդության կանխարգելման համար, մանավանդ, երբ խոսքը մինչև 5 տարեկան երեխաների մասին է։ Ընդգծեց` գրիպային թոքաբորբի հետևանքով բարդություններ և խնդիրներ հաճախ են առաջանում։
Մասնագետը շեշտեց, որ ՀՀ–ում նախատեսվածից կրկնակի- եռակի անգամ ավելի հակաբիոտիկներ են նշանակվում և օգտագործվում։ Օհանյանի խոսքով` դրա դեմ պետք է աշխատանքներ տանել, քանի որ դա վատ է անդրադառնում մարդու առողջության վրա։
Վստահեցրեց` Հայաստանում թոքաբորբի բուժման հետ կապված որևէ խնդիր որպես այդպիսին չկա, ախտորոշման էական տարբերություն զարգացած երկրների համեմատ նույնպես չկան։
ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դասախոս Էռնա Մելքոնյանն էլ շեշտեց` թոքաբորբը, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, տարածված հիվանդություն է։
«Ամենառիսկային թիրախային խումբ են համարվում ոչ միայն մինչև 5 տարեկան երեխաները, այլև 65+ տարեկան անձինք, քրոնիկական հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև իմունային համակարգի խնդիր ունեցող պացիենտները»,– ասաց Մելքոնյանը։
Բժիշկները քաղաքացիներին կոչ արեցին և հորդորեցին ժամանակին դիմել բժշկի, եթե նկատվում է դժվար շնչառություն, հևոց, սուր հազ կամ բարձր ջերմություն։
Արմեն Օհանյանը մասնավորապես շեշտեց չանել յոդով կամ կարագով «վանդակներ», չհագնել քացախով գուլպաներ և առհասարակ ինքնաբուժությամբ չզբաղվել։
Նշենք, որ թոքաբորբը թոքային հյուսվածքի սուր հիվանդություն է, որը բնութագրվում է թոքի ալվիոլների ախտահարմամբ, ինչն էլ հանգեցնում է գազափոխանակության խանգարման։