Թուրքիայի Աքյաքայի շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող երկաթուղային հատված

Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը և Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանը աշխատանքային այցով եղել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատվածում՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական գործընթացին, հայտնում է Ermenihaber.am-ը։

Այցի ընթացքում Իսմայիլ Դեմիրթաշը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչներից մանրամասն տեղեկություններ է ստացել աշխատանքների ներկա փուլի, իրականացվող միջոցառումների և ծրագրի ընդհանուր ընթացքի վերաբերյալ։ Նա անձամբ հետևել է տեղում շարունակվող գործընթացին և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ։

Ինչպես նշում է աղբյուրը, տարիներ շարունակ փակ մնացած Աքյաքայի սահմանային անցակետի (Դողու Քափը՝ Արևելյան դարպաս) և երկաթուղային գծի հնարավոր վերաբացման գործընթացը մեծ ուշադրության կենտրոնում է պահվում տեղի բնակիչների կողմից։ Ակնկալվում է, որ նշված երկաթուղու շահագործման հանձնումը շוշափելիորեն կխթանի Աքյաքայի առևտրային, տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment