ԱՄՀ-ն միջնաժամկետ հեռանկարում կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի դանդաղում

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսության աճը կդանդաղի՝ հասնելով մոտ 5%-ի։

Հիմնադրամում նշում են, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը, որը 2026 թ.-ի արդյունքներով կանխատեսվում է 5,5% մակարդակում, դանդաղել է 2025 թ.-ի համեմատ (7,1%), սակայն շարունակում է կայուն մնալ։ Միևնույն ժամանակ, շարունակվող կառուցվածքային բարեփոխումները բարձրացնում են ցնցումների նկատմամբ տնտեսության դիմադրողականությունը։

«Կանխատեսման վատթարացման ռիսկերը մեծապես կապված են բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետ, որը գնաճի վրա բարձրացման ճնշում է գործադրում և կարող է բացասաբար ազդել արտահանման վրա», – ասվում է հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ սեպտեմբերի 16-29-ը Ալեքսանդր Թիմանի գլխավորած ԱՄՀ առաքելության՝ Երևան կատարած այցի արդյունքներով։

Նշվում է նաև, որ դրական զարգացումների տեսանկյունից սահմանների հետագա բացումը կարող է ընդլայնել առևտրի և ներդրումների հնարավորությունները։

Հայաստանի տնտեսության ցուցանիշներն ու կանխատեսումները

2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% մակարդակում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,7%-ով։ Ըստ Կենտրոնական բանկի՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության, 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 5,7-5,3% միջակայքում։

Միջազգային ֆինանսական կառույցների՝ 2026 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները հետևյալն են՝ Համաշխարհային բանկ՝ 5,6%, ԱՄՀ՝ 5,5%, Ասիական զարգացման բանկ՝ 5%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 5,5%, Եվրասիական զարգացման բանկ՝ 6%, S&P Global Ratings՝ 4,9%, Fitch Ratings՝ 5,2%։

ԱՌԿԱ

Leave a comment