Հորմուզի նեղուցում գազ փոխադրող նավ է պայթել ականի վրա

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ-ում պնդում են, որ նավը մտադիր էր նեղուցն անցնել ամերիկյան կործանիչների պաշտպանության ներքո:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում, Իրանի կողմից արգելված երթուղով անցնելու փորձի ժամանակ, ծովային ականի վրա պայթել է գազ փոխադրող նավ: Այս մասին այսօր հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

Իրանական կողմի տվյալներով՝ նավն անտեսել է բազմաթիվ նախազգուշացումները և փորձել անցնել նեղուցի վտանգավոր՝ հարավային երթուղով: Արդյունքում տեղի է ունեցել հզոր պայթյուն։

ԻՀՊԿ-ում նաև պնդում են, որ նավը մտադիր էր նեղուցն անցնել ամերիկյան կործանիչների պաշտպանության ներքո:

Հորմուզի նեղուցը միացնում է Պարսից և Օմանի ծոցերը և նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային առևտրի առանցքային ուղիներից մեկն է: ԱՄՆ-ի հետ Իրանի հակամարտության ֆոնին այդ տարածաշրջանում ռազմական գործողությունների, նավերի անցման սահմանափակումների և ծովային ականների պայթյունների պատճառով նավարկությունը վտանգավոր է դարձել:

Leave a comment