«Էրդողանը պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց Բաքվի լիարժեք մասնակցության և սահմանի բացմանն առանց ադրբեջանական կողմի համաձայնության, քանի որ չի կարող ոչ մի քայլ անել այդ ուղղությամբ, չնայած նրան, որ բուն գործընթացը մեկնարկել էր Էրդողանի կոչով»,-անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին, նման դիտարկում է անում Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը.
-Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործընթացում գործել առանց Բաքվի համաձայնության:
Գիտեմ, որ հայկական կողմն այնքան էլ ճիշտ չէ․ նրանք նախապես համոզված են, որ Թուրքիան ավելի ուժեղ պետություն է, իսկ Ադրբեջանը՝ ոչ այնքան, ուստի նրանց թվում է, որ սխալ է, որ Ադրբեջանն իր կամքն է պարտադրում Թուրքիային։ Բայց իրականում հենց այդպես է՝ թելադրում է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: