Այսօր՝ նոյեմբերի 13-ին, առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում մահացել է Երևանի թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը։ Ընկերության հաղորդագրությունը՝ ստորև․ «Տեղեկացնում ենք, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։ Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի` վարորդը մահացել է,…